Սրանից երկու տարի առաջ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, սակայն, անհաջողակ պետության ֆաշիստական գաղափարախոսությունը մնում է անփոփոխ:
Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակներում տեսակապի ձևաչափով անցկացված ընդհանուր դեբատների ժամանակ:
Նախագահը նշել է, որ Հայաստանում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները: Դատավորները ենթարկվում են ճնշումների և շանտաժի, լրագրողները, քաղաքական ակտիվիստներն ու գործիչները ձերբակալվում են գործող ռեժիմի կարգադրությամբ: Հայաստանում, փաստորեն, դիկտատուրա է սահմանվել: Երկու նախկին նախագահների դեմ քրեական գործ է հարուցվել: Ձերբակալվում են խորհրդարանի պատգամավորներ, չնայած որ նրանք ունեն անձեռնմխելիության իրավունք:
Հայ լրագրող և քաղաքական գործիչ Մհեր Եղիազարյանը, ով հացադուլ էր հայտարարել, 2019 թվականի հունվարին մահացավ բանտում: Սակայն, միջազգային կազմակերպությունները, որոնք պարտավորությունն է հետևել աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին, չարձագանքեցին դրան: Human Rights Watch-ը, Amnesty İnternational-ը, Freedom House-ը և մյուսները աչք են փակում Հայաստանի բռնապետական և անմարդկային գործողությունների վրա: Ստա պատճառը կարող է լինել այն, որ Փաշինյանի ռեժիմը աջակցվում է Սորոսի կողմից, որը ֆինանսավորում է մարդու իրավունքների հարցերով զբաղվող շատ ՈԿԿ-ների:
Ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում հասել է գագաթնակետին: Այդ երկիրն ավելի քան 20 տարի ղեկավարվել է դաշտային հրամանատարների կողմից: Իսկ ներկայիս քաղաքական ղեկավարությունը շարունակում է նախկինների քաղաքականությունը: Քանի դեռ չեն վերացվել Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքները, այդ երկիրը զրկված է լինելու զարգացման հեռանկարներից: