Ադրբեջանի նախագահ. Պետք է պատժամիջոցներ կիրառվեն օկուպանտ Հայաստանի դեմ
  Ադրբեջանի նախագահ.  Պետք է պատժամիջոցներ կիրառվեն օկուպանտ Հայաստանի դեմ
13:56     25 09 2020    
Իսկ Հայաստանն արդեն 30 տարի է շարունակում է անտեսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Պետք է պատժամիջոցներ կիրառվեն օկուպանտ Հայաստանի դեմ:

Որոշ դեպքերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կատարվում են մի քանի օրվա ընթացքում:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակներում տեսակապի ձևաչափով անցկացված ընդհանուր դեբատների ժամանակ:

Երկրի ղեկավարը նշել է, որ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը՝ Հայաստանը շարունակում է օկուպացված տարածքների վերաբնակեցման քաղաքականությունը: Այն ժամանակ, երբ միջազգային հանրության, այդ թվում Ադրբեջանի ուշադրությունն ուղղված է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացմանը, Հայաստանը, օգտվելով իրավիճակից՝ լիբանանահայերին վերաբնակեցնում է Ադրբեջանի օկուպացված հողերում:

Անօրինական վերաբնակեցումը միջազգային իրավունքի, այդ թվում՝ 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է: Սա ռազմական հանցագործություն է:

Այսօրվա Հայաստանի տարածքում ոչնչացվել և կողոպտվել է ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգությունը: Հայաստանը ոչնչացնում է նաև Ադրբեջանի օկուպացված տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձանները: Նրանց նպատակն է ոչնչացնել ադրբեջանցիների բոլոր հետքերը:

Միջազգային ընկերությունները, որոնք անօրինական կերպով շահագործում են Ադրբեջանի բնական պաշարները, պետք է անհապաղ դադարեցնեն իրենց ապօրինի գործունեությունը: Ադրբեջանն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել իրավական դաշտում՝ ընդդեմ այն անձանց և ընկերությունների, որոնք ապօրինաբար շահագործում են օկուպացված տարածքների բնական պաշարները:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս