Ջեյհուն Բայրամով. Այսօր մենք հաղթած երկրի դիվանագետներն ենք
  Ջեյհուն Բայրամով.  Այսօր մենք հաղթած երկրի դիվանագետներն ենք
14:04     11 07 2022    
«Շուշայում անցկացվող տոնը, որը հանդիսանում է Ադրբեջանի, Ղարաբաղի մարգարիտը, մեր երկրի և թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը, մեզ համար բառացիորեն միաձուլվեց այլ տոնի հետ»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Շուշայում Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Բարեբախտաբար, այսօր մենք հաղթանակած երկրի քաղաքացիներ ենք, հաղթանակած երկրի դեսպաններ, հաղթանակած երկրի դիվանագետներ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին, ադրբեջանական հերոսական բանակին այս երջանկության համար։ Այսօր մեծ երախտագիտության զգացումով գլուխ ենք խոնարհում մեր նահատակների հոգու առաջ, նրանք իրենց կյանքը տվեցին, պատերազմի մասնակիցներն իրենց արյունը թափեցին, և հենց դրա շնորհիվ է, որ մենք բոլորս կարող ենք ապրել այս երջանկությունն ու ուրախությունը»,- նշել է արտգործնախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս