Դեսպան. Թուրք-ադրբեջանական հարաբերությունները օրինակ են Թյուրքական պետությունների կազմակերպության համար
  Դեսպան.  Թուրք-ադրբեջանական հարաբերությունները օրինակ են Թյուրքական պետությունների կազմակերպության համար
11:37     07 07 2022    
«Թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը, որին հասել են աշխարհում առկա աշխարհաքաղաքական փոփոխականության հիման վրա, օրինակ է Թյուրքական պետությունների կազմակերպության համար»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին Կասպյան էներգետիկ ֆորումի հատուկ նիստում՝ նվիրված ադրբեջանա-թուրքական համագործակցությանը։

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմում հաղթանակը մեծ նշանակություն ունի թուրք-ադրբեջանական հարաբերությունների և տարածաշրջանի առումով։

Դեսպանը նշել է, որ 44-ը խորհրդանշական տարեթիվ է Ադրբեջանի պատմության մեջ. «Թուրքիան և Ադրբեջանը լավ գիտեն աշխարհաքաղաքական փոփոխականության մասին: Աշխարհաքաղաքական այս անկայունությանը համապատասխան՝ մշակվել է համագործակցության մոդել»։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս