Ադրբեջանում վարժական հավաքներ են անցկացվում զինապարտների համար
 Ադրբեջանում վարժական հավաքներ են անցկացվում զինապարտների համար
12:34     05 07 2022    
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ թիվ N զորամասում անցկացվում են զինապարտների վարժական հավաքներ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ-ին:

Մի խումբ պահեստի զինապարտների մասնակցությամբ անցկացվող վարժական հավաքի հիմնական նպատակն է բարձրացնել նրանց մարտական պատրաստվածության մակարդակը, գիտելիքներն ու հմտությունները։

Հավաքի ընթացքում զինապարտներին հնարավորություն է ընձեռնվում ոչ միայն կատարելագործել ծառայության ընթացքում ձեռք բերված մարտական հմտությունները, փորձն ու ռազմական որակավորումը, այլև անմիջականորեն ծանոթանալ ադրբեջանական բանակի զինանոցում ներառված ժամանակակից զինատեսակներին և զինտեխնիկայի նմուշներին:

Հավաքը կտևի մինչև հուլիսի 23-ը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս