Նախագահ. «Մեր բոլոր զորամասերում ոգեւորություն է տիրում»
  Նախագահ.  «Մեր բոլոր զորամասերում ոգեւորություն է տիրում»
21:30     27 09 2020    
Ոգեւորություն է տիրում մեր բոլոր զորամասերում և զորամիավորումներում: Միևնույն ժամանակ, մեր բանակում կամավորների թիվը տասնյակ հազարներ է: Սա ցույց է տալիս մեր ժողովրդի նվիրվածությունը իրենց պետությանը:

Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ազգային խնդիրն է, պետության ղեկավարն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեր պատմական խնդիրն է: Ես բազմիցս ասել եմ, և այսօր ուզում եմ ասել, որ մենք պետք է այս հարցը լուծենք այնպես, որ Ադրբեջանի ժողովուրդը գոհ լինի դրանից: Մենք պետք է դա լուծենք, որպեսզի պատմական արդարությունը վերականգնվի: Մենք դա պետք է անենք, որպեսզի վերականգնենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ես բազմիցս ասել եմ, որ մեզ պետք չէ այս հարցի, այս հակամարտության թերի լուծում: Մենք գտնվում ենք մեր սեփական հողի վրա, ոչ մի երկրի հողի վրա աչք չենք դնում: Բայց մենք մեր հողը ոչ մեկին չենք տա: Մենք երբեք թույլ չենք տա ստեղծել, այսպես կոչված, հայկական երկրորդ պետություն ադրբեջանական հողում: Մենք դա երբեք թույլ չենք տա, և այսօրվա իրադարձությունները դա կրկին ցույց են տալիս»:
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս