Մենք նոր կյանք ենք կառուցում ամբողջությամբ ավերված 10 հազար քառակուսի կմ տարածքի վրա. Իլհամ Ալիև
 Մենք նոր կյանք ենք կառուցում ամբողջությամբ ավերված 10 հազար քառակուսի կմ տարածքի վրա.  Իլհամ Ալիև
18:26     27 06 2022    
Մենք ստեղծարար ժողովուրդ ենք, նոր կյանք ենք կառուցում հիմնովին ավերված 10 000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։

Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Քելբաջարի շրջանում Իստիսու առողջարանի հիմնարկեքի արարողության ժամանակ, հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:

Նշելով, որ ազատագրված քաղաքներում և գյուղերում արդեն ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ երկրի ղեկավարն ասել է. «Օրինակ, իմ տեղեկություններով, այժմ Շուշա քաղաքում հազարից ավելի մարդ է ապրում, ովքեր աշխատում են շինարարության և ծառայությունների ոլորտներում։ Աղդամում արդյունաբերական պարկ է ստեղծվում: Զանգիլանում՝ Աղալը գյուղում, շահագործման է հանձնվել առաջին «Խելացի գյուղը»։ Այսինքն՝ մենք դա անում ենք, մենք ենք այս հողերի տերը։ Բայց բոլորը պետք է իմանան, որ սա լայնածավալ աշխատանք է»։

Նախագահը նշել է, որ դրան զուգահեռ՝ Հայաստանի հետ սահմանի ողջ երկայնքով ստեղծվում են նոր դիրքեր, նոր հենակետեր։

«Այս ամբողջ աշխատանքի ծավալը ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ժողովրդի մեծությունը։ Սա ցույց է տալիս, կրկին նշեմ, որ մենք այս հողերի տերն ենք, վերադարձել ենք և հավերժ ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղն Ադրբեջան է»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս