Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Քալբաջարի և Լաչինի ռազմական օբյեկտներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Քալբաջարի և Լաչինի ռազմական օբյեկտներ.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:58     20 06 2022    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանով, ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների շրջանակում շարունակվում են ժամանակակից չափանիշներին համապատասխանող ռազմական ենթակառուցվածքների ստեղծման և ստորաբաժանումների մարտունակության բարձրացման ուղղությամբ միջոցառումները:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և գերատեսչության ղեկավար կազմը ծանոթացել են Քելբաջարում և Լաչինում կառուցվող ռազմական օբյեկտներում իրականացվող աշխատանքներին։

Նշվել է, որ ազատագրված տարածքներում ռազմական ոստիկանության գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով նախատեսվում է կառուցել զորանոցներ և ծառայողական շինություններ, բաղնիք-լվացքատուն, բուժկետ, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցված այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։

Այնուհետև Զաքիր Հասանովը ստուգել է նյութատեխնիկական ապահովման պահեստները, որոնց շինարարությունը դեռ շարունակվում է։ Նշվել է, որ զորքերի անխափան և կայուն գործունեությունը կազմակերպելու համար՝ անկախ կլիմայից և տեղանքից, ստորաբաժանումները կենտրոնացված կերպով կապահովվեն զինամթերքով, վառելիքով և քսանյութերով, ինչպես նաև անհրաժեշտ այլ պահեստամասերով և սարքավորումներով՝ ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված պահեստների միջոցով:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս