Ռամիլ Ուսուբով. Սա Երևանի վերջին հնարավորությունն է
 Ռամիլ Ուսուբով. Սա Երևանի վերջին հնարավորությունն է
15:44     14 06 2022    
«Նախագահ Իլհամ Ալիևը Նախչըվանի ուղիղ ցամաքային միջանցքի այլընտրանքային տարբերակով ապացուցեց, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում ուժի հիմնական աղբյուրն է, և ոչ մի խոչընդոտ չի կարող նրան հետ պահել իր նպատակներից։ Մեր երկիրը կարող է ևս մեկ անգամ մեկուսացնել Հայաստանին գլոբալ նախագծերին մասնակցելու հնարավորությունից։ Սա Երևանի վերջին հնարավորությունն է, և հեռու մնալով այս նախագծից՝ նա կկորցնի տնտեսական ու սոցիալական ճգնաժամից խուսափելու իր միակ հնարավորությունը»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին պաշտոնական մամուլին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։

«Հայաստանի կողմից կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները 7 հանդիպում են անցկացրել իրական և առցանց ձևաչափերով՝ Ռուսաստանի, Եվրամիության խորհրդի և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությամբ։ Բանը նրանում է, որ բանակցությունների բովանդակությունը և խաղաղության օրակարգը միանշանակորեն որոշվում է պարոն Իլհամ Ալիևի կողմից։ Նախագահի պահանջով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտություններ։

Իլհամ Ալիևը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման իր առաջարկները. տարածաշրջանում խաղաղության և վստահության աջակցում, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորածների բացահայտում, ականազերծում, հաղորդակցությունների և տրանսպորտի բացում, մաքսային և սահմանային հսկողության հարցերի փոխադարձ աջակցություն, տնտեսական համագործակցության հարթակի համատեղ։ստեղծումը և նմանատիպ այլ հարցեր հանդիսանում են բանակցությունների կարևոր թեմաները։

Սակայն այժմ նախնական նպատակը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելն է և սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերը քննարկելը։ Համապատասխան պետական հանձնաժողովի կազմն արդեն հաստատվել է երկու կողմերի կողմից, իսկ առաջին նիստը կայացել է սահմանային գոտում։ Ճիշտ է, Հայաստանը մի քանի ամսով հետաձգեց հանդիպումը, խուսափեց բանակցություններից, բայց արդյունքում ստիպված եղավ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Հաջորդ փուլը Զանգեզուրի միջանցքի բացումն է, որտեղ Երևանն արդեն կորցնում է խոչընդոտներ ստեղծելու կարողությունը։ Նախագահի դիվանագիտական բարձր հմտությունը նույնպես առանցքային դեր է խաղում այս գործընթացում։ Իրանի հետ նրա նախաձեռնությամբ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրան-Հայաստան սահմանից 5 կմ հարավ կկառուցվի Արևելյան Զանգեզուրն ու Նախչըվանը կապող նոր տրանսպորտային հանգույց։ Այն բաղկացած է լինելու երկաթուղային գծից, բազմաշերտ մայրուղուց, թվային հաղորդակցությունից և այլ տարրերից՝ ամբողջությամբ անտեսելով Զանգեզուրի միջանցքում Հայաստանի մանյովրները։ Հայաստանի կառավարությունը կարծում է, որ նոր տրանսպորտային հանգույցի հետ կապված պետք է գերակա դիրք ունենա և պետք է թելադրի դրա պայմանները։ Սակայն մեր նախագահը հայտարարեց, որ այս տրանսպորտային հանգույցը շահագործման է հանձնվելու ընդամենը 5 կիլոմետր աշխարհագրական տարբերությամբ, և Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում»,- ասել է Ռամիլ Ուսուբովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Անվտանգության-խորհուրդ  


Լրահոս