Հաղթանակի շքերթ. Բաքվում անցկացվել է գլխավոր փորձը
  Հաղթանակի շքերթ.  Բաքվում անցկացվել է գլխավոր փորձը
13:29     06 11 2025    
Բաքվում անցկացվել է՝ Հաղթանակի օրվա 5-ամյա տարելիցին նվիրված ռազմական շքերթի գլխավոր փորձը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ փորձին մասնակցել են ադրբեջանական բանակի անձնակազմը և ռազմական տեխնիկան։

Արդեն հաստատվել է՝ Հաղթանակի շքերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի մասնակցությունը։

Բացի դրանից, շքերթին մասնակցելու են նաև՝ Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը և այլ օտարերկրյա հյուրեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաղթանակի-շքերթ  


Լրահոս