Բաքվի դատարանում ներկայացվել են Արայիկ Հարությունյանի հանցավոր կազմակերպությանը միանալու վերաբերյալ ապացույցներ
 Բաքվի դատարանում ներկայացվել են Արայիկ Հարությունյանի հանցավոր կազմակերպությանը միանալու վերաբերյալ ապացույցներ
16:21     06 11 2025    
Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է Հայաստանի քաղաքացիների գործով դատավարությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նիստում ելույթ են ունեցել մեղադրող դատախազները։

Դատավարությունը սկսվել է մեղադրյալների՝ որպես հանցավոր կազմակերպության մաս կազմող գործողությունները հաստատող փաստաթղթերի և ապացույցների ներկայացմամբ։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը ներկայացրել է մեղադրյալ Արայիկ Հարությունյանի վերաբերյալ փաստաթղթեր և ապացույցներ։

Նշվել է, որ Արայիկ Հարությունյանը, 1991 թվականի դեկտեմբերին միանալով հանցավոր կազմակերպությանը և կատարելով տարբեր գործառույթներ դրա կազմում, ուղղակի և անուղղակիորեն մասնակցել է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը կատարված բոլոր հանցագործություններին։

Այս փաստը հաստատվում է դատավարության ընթացքում ուսումնասիրված ապացույցներով։

Ընդգծվել է, որ ուսումնասիրված նյութերից մեկի համաձայն՝ հաստատվել է Հարությունյանի մասնակցությունը՝ եղբոր հետ միասին, 1990-ականներին Ադրբեջանի դեմ կատարված հանցագործություններին, ինչպես նաև նրա մասնակցությունը Քարքիջահան գյուղի և Խոջալուի մարտերին։

Առկա փաստերը վկայում են, որ նա շարքային մասնակից չի եղել, այլ անմիջական դեր է խաղացել թշնամու բանակի մարտական պատրաստվածության ապահովման, զինված ստորաբաժանումների մատակարարման և անօրինական զինված գործողություններ իրականացնելու կարողության պահպանման գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Դատարան   Հարությունյան  


Լրահոս