Բիլաջարի է ժամանել ղազախական հացահատիկով դեպի Հայաստան ուղևորվող գնացքը
  Բիլաջարի է ժամանել ղազախական հացահատիկով դեպի Հայաստան ուղևորվող գնացքը
11:37     06 11 2025    
Բիլաջարի երկաթուղային կայարան է ժամանել 15 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը, որը ղազախական հացահատիկ է տեղափոխում Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ բեռը տեղափոխվում է Յալամա-Բիլաջարի-Հաջիգաբուլ-Բոյուկ Քյեսիկ երթուղով։

Այնուհետև գնացքը կշարժվի դեպի Վրաստան, որտեղից կուղևորվի դեպի Հայաստանի Դալարիկ կայարան։

Հիշեցնենք, որ գնացքը տեղափոխում է 1 048,8 տոննա ցորեն։

Ավելի վաղ, Ղազախստան կատարած այցի ժամանակ, նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս