Ադրբեջանական բանակի մարտական հրաձգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական բանակի մարտական հրաձգությունը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
21:26     09 06 2022    
Ադրբեջանական բանակի համազորային հրաձգարաններում ՊՆ ղեկավարության մասնակցությամբ՝ զինված ուժերի տարբեր զորատեսակների՝ մարտական հրաձգությամբ ինտենսիվ մարտավարական վարժանքներ են անցկացվում։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, վարժանքների սցենարի համաձայն՝ պայմանական հակառակորդի հայտնաբերված թիրախները ոչնչացվում են տարբեր ավիացիոն միջոցների կողմից՝ մոտոհրաձգային, հրետանային և տանկային ստորաբաժանումների հետ համատեղ։

Վարժանքների անցկացման հիմնական նպատակը՝ ստորաբաժանումների մարտունակության բարձրացումն է, պրոֆեսիոնալիզմի մակարդակի հետագա բարձրացումը՝ անձնակազմի գործնական հմտությունների զարգացման, զորքերի կառավարման մարմինների փոխգործակցության կատարելագործման միջոցով:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս