Մեկնարկել են ադրբեջանական բանակի զորավարժությունները. ԹԱՐՄԱՑՎԱԾ
 Մեկնարկել են ադրբեջանական բանակի զորավարժությունները.  ԹԱՐՄԱՑՎԱԾ
15:10     16 05 2021    
Ադրբեջանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար պարոն Իլհամ Ալիեւի կողմից հաստատված ծրագրի համաձայն ՝ մայիսի 16-ից զորատեսակների ներգրավմամբ զորավարժություններ են անցկացվում Ադրբեջանի բանակում:

Զորավարժություններին, Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ,ներգրավված է շուրջ 15,000 անձնակազմ, շուրջ 300 տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի շուրջ 400 միավոր հրթիռահրետանային միջոց, ականանետ և հակատանկային մեքենա, 50 միավոր ավիացիոն միջոց և տարբեր ԱԹՍ-ներ:

Վարժանքների նպատակն է հատուկ նշանակության ուժերի, հրթիռահրետանային զորքերի և համազորային միավորումների աշխատանքի ներդաշնակումը։ Զորավարժության ընթացքում, որոնք կշարունակվեն մինչև մայիսի 20-ը, նախատեսվում է նաև հակաահաբեկչական բնույթի վարժանքների կատարում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս