The New York Times-ը՝ Ադրբեջանի հաղթանակում անօդաչու թռչող սարքերի դերի մասին
 The New York Times-ը՝ Ադրբեջանի հաղթանակում անօդաչու թռչող սարքերի դերի մասին
21:01     31 05 2022    
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը հաջողությամբ կիրառել է անօդաչու թռչող սարքեր:

Այս մասին ասվում է The New York Times-ում հրապարակված հոդվածում։

Հոդվածում նշվում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը ռազմական գործողությունների ընթացքում անօդաչու թռչող սարքերի կիրառման ամենահաջող օրինակն էր։

«Այն ժամանակ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը ոչնչացրեցին հարյուրավոր հայկական տանկեր, զինամթերք և զրահատեխնիկա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտադաշտում արդյունավետ կերպով օգտագործել է անօդաչու թռչող սարքեր և հաճախ իր կայքում զետեղել հարձակումների տեսագրությունները»,- ասվում է հոդվածում։

ԱԹՍ-ները կարևոր դեր են խաղացել 2020 թվականի պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարած հաղթանակում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանն անօդաչու թռչող սարքեր է կիրառել հետախուզության, հակառակորդի թիրախների կոորդինատները հրետանային և հրթիռային ստորաբաժանումներին փոխանցելու, օպերատիվ իրավիճակի ամբողջական պատկերը կազմելու նպատակով։ Անօդաչու թռչող սարքերի տվյալների գերազանց կոորդինացման օրինակ էր հակաօդային պաշտպանության համակարգի ճշգրիտ կրակով ոչնչացումը Խոջավենդի ուղղությամբ, նշվում է հոդվածում։

«Ադրբեջանն օպերատիվ և ռազմավարական մակարդակով արդյունավետորեն օգտագործեց անօդաչու թռչող սարքեր, որոնք մարտավարական զենք են», - ասվում է հոդվածում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԹՍ  


Լրահոս