Իլհամ Ալիեւը ցավակցություն է հայտնել Իսրայելի նախագահին
 Իլհամ Ալիեւը ցավակցություն է հայտնել Իսրայելի նախագահին
21:22     30 04 2021    
Նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին:

Zinvor.info-ն հայտնում է, որ ցավակցության մեջ ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,

Մենք ցնցվեցինք, երբ իմացանք, որ Մերոն լեռան վրա կրոնական արարողության ժամանակ շատ մարդիկ են զոհվել և վիրավորվել:

Իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին և հարազատներին, Իսրայելի բարեկամ ժողովրդին տեղի ունեցած այս ողբերգության կապակցությամբ, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս