Իլհամ Ալիևը հայտարարել է Ղարաբաղի վերականգնման ֆինանսավորման ավելացման մասին
 Իլհամ Ալիևը հայտարարել է Ղարաբաղի վերականգնման ֆինանսավորման ավելացման մասին
15:11     05 05 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ 2022 թվականին լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին՝ երկրի ազատագրված տարածքներում՝ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում աշխատանքները ֆինանսավորելու համար, հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»։

«Անցյալ տարի (ազատագրված տարածքների վերականգնման համար) հատկացվել է 2,2 միլիարդ մանաթ, այս տարի էլ նույնքան է հատկացվել, այսինքն. ընդհանուր 4,4 մլրդ մանաթ։ Առաջին եռամսյակի արդյունքներով Ադրբեջանում տնտեսական աճը կազմել է մոտ 7%, մեր եկամուտներն աճում են։ Ուստի կարծում եմ, որ հրատապ աշխատանքների համար պետք է լրացուցիչ միջոցներ հատկացվեն։ Այս ուղղությամբ կառավարությանն արդեն տրվել են հանձնարարականներ։ (...) Սա մեզ թույլ կտա ավելին անել»,- չորեքշաբթի ասել է Ի. Ալիևը՝ ընդունելով Զանգիլանի շրջանի գծով նախագահի նորանշանակ հատուկ ներկայացուցչին։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ղարաբաղ  


Լրահոս