Հաղթանակի զբոսայգում մեծ հուշահամալիր կկառուցվի. Իլհամ Ալիև
 Հաղթանակի զբոսայգում մեծ հուշահամալիր կկառուցվի.  Իլհամ Ալիև
15:06     03 05 2022    
Հաղթանակի զբոսայգում գրված կլինեն բոլոր նահատակների անունները: Կստեղծվի նաև Հաղթանակի թանգարան:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի Սաբունչիի շրջանում նահատակների ընտանիքների և պատերազմի հաշմանդամների համար կառուցված նոր բնակելի համալիրի բացման ժամանակ։

«Հաղթանակի զբոսայգին գտնվում է Բաքվի ամենագեղեցիկ վայրերից մեկում, գուցե նույնիսկ ամենագեղեցիկ վայրում՝ Ծովափնյա զբոսայգու դիմաց։ Այնտեղ կկառուցվի մեծ հուշահամալիր։ Շուտով կսկսվեն աշխատանքները։ Այնտեղ գրված կլինեն բոլոր նահատակների անունները։ Բոլոր ազատագրված քաղաքներում, յուրաքանչյուր քաղաքում կստեղծվի Հաղթանակի թանգարան, օկուպացիայի թանգարան։ Այսինքն՝ մեր բոլոր նահատակների անունները հավերժ կապրեն։ Նրանք են մեզ պարգևել այս ուրախությունը», - ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս