Ադրբեջանի նախագահ. Ադրբեջանը կհզորացնի բանակը, որպեսզի պաշտպանի իրեն Հայաստանից եկող ցանկացած ռիսկից
 Ադրբեջանի նախագահ.  Ադրբեջանը կհզորացնի բանակը, որպեսզի պաշտպանի իրեն Հայաստանից եկող ցանկացած ռիսկից
11:56     29 04 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաշտեցումը հեշտ գործընթաց չէ, սակայն այս գործընթացն այլընտրանք չունի:

«Ադրբեջանական հասարակությունը ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին։ Դա հեշտ չէ, մենք դա հասկանում ենք, բայց մեզ նոր պատերազմ պետք չէ։ Միաժամանակ, մենք պետք է ապահովվենք Հայաստանից եկող հնարավոր ռևանշիստական ռիսկերից։ Ուստի, մի կողմից, մենք պետք է հզորացնենք մեր բանակը, իսկ մյուս կողմից՝ պատրաստենք ադրբեջանական հասարակությանը խաղաղության», - ուրբաթ օրը ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

Նախագահն առաջարկել է կապեր հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև քաղաքացիական հասարակության՝ ՈԿԿ-ների, լրագրողների մակարդակով։ «Սա պետք է հիմք հանդիսանա (ապագա հաշտեցման համար): Այո, սա երկարաժամկետ գործընթաց է, բայց մենք այլընտրանք չունենք»,- հավելել է Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս