Իլհամ Ալիևը՝ պաշտոնական Երևանին. Ադրբեջանը կհասնի իր նպատակին, ժամանակ մի ձգձգեք
  Իլհամ Ալիևը՝ պաշտոնական Երևանին.  Ադրբեջանը կհասնի իր նպատակին, ժամանակ մի ձգձգեք
09:45     14 04 2022    
Երևանը պետք է հասկանա, որ չի կարող խոչընդոտել Բաքվին՝ Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը կառուցելու հարցում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ։

«Հայաստանը պետք է տեսնի, որ չի կարող խանգարել մեր ծրագրերին։ Եթե նրանք մեզ Զանգեզուրով անցում չտրամադրեն, ապա իրենք կլինեն պարտվողը։ Առաջին հերթին, այդպիսով կխախտեն 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը։ Տվյալ հայտարարությունում հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև կապ պետք է լինի։ Դա պարտավորություն է»,- ասել է Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը, վաղ, թե ուշ, կհասնի իր ուզածին (Զանգեզուրի միջանցքի բացման հարցում-Խմբ.)։

«Եթե Հայաստանը չի ցանկանում կատարել իր ստանձնած պարտավորությունները, ապա մենք պատասխանատվություն չենք կրի մեր որևէ պարտավորության համար։ Նրանք պետք է դա գիտակցեն և ժամանակ չձգեն։ Միևնույն է, վաղ, թե ուշ, մենք կհասնենք մեր ուզածին։ Ավելի լավ կլինի, եթե նրանք մի փոքր շտապեն»,- հայտարարել է երկրի ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս