Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի սեղմ ժամկետներում․ Իլհամ Ալիեւ
|
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ առաջիկա հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, արդյունավետ կլինի։
|
Այս մասին նա ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղություն, որի շուրջ պայմանագիր պետք է կնքվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սեղմ ժամկետներում»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Նախագահի խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ ընդունում է Բաքվի առաջարկները, եւ դա լավ նշան է։ «Սա շատ լավ է, եւ ես հուսով եմ, որ իրավիճակը կպարզվի Բրյուսելում»,- ասել է Իլհամ Ալիեւը։
Իր հերթին, Ռաուն հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել՝ ներկայիս իրավիճակը խոստումնալից անվանելով։
Հեշթեգներ.
Իլհամ-Ալիեւ
Ադրբեջան