Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին
 Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին
15:29     14 03 2022    
Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել այսպես կոչված` Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին։

Փաստաթղթի նպատակը Նախիջևանի հետ նոր երկաթուղային և ճանապարհային կապեր հաստատելն է, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր անցկացնելը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է Արազ գետի վրայով կառուցել չորս կամուրջ (երկու ճանապարհային և երկու երկաթուղային), ինչպես նաև կապի և էներգետիկ ենթակառուցվածքներ։

Ադրբեջանական կողմից հուշագիրը ստորագրել է փոխվարչապետ, հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը, իսկ իրանական կողմից՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասեմին։

Մարտի 11-ին Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական ​​հանձնաժողովի 15-րդ նիստը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս