Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Ջեյմս Դեյվիդ Վենսի Բաքու կատարելիք այցի վերաբերյալ
  Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Ջեյմս Դեյվիդ Վենսի Բաքու կատարելիք այցի վերաբերյալ
23:30     09 02 2026    
ԱՄՆ դեսպանատունը Ադրբեջանում հայտարարություն է տարածել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի Բաքու կատարելիք այցի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այցի նպատակը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության աջակցությունն է։

Հայտարարությունը հրապարակվել է դեսպանատան X սոցիալական մեդիա հարթակի պաշտոնական միկրոբլոգում։ «Այս շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը կայցելի Ադրբեջան։ Այդ այցը վերջին տարիներին ամենաբարձր մակարդակի այցը կլինի Ադրբեջան և ցույց է տալիս ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ամրությունը։ Փոխնախագահի այցը ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ ընդլայնելու համագործակցությունը և ամրապնդելու խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում»,- նշված է հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս