Ադրբեջանը Սլովակիայից 210 միլիոն եվրոյի ականանետներ կգնի
 Ադրբեջանը Սլովակիայից 210 միլիոն եվրոյի ականանետներ կգնի
22:44     09 02 2026    
Սլովակիան և Ադրբեջանը ականանետների մատակարարման պայմանագիր են կնքել, հաղորդում են Սլովակիայի լրատվամիջոցները։

Պայմանագիրը ստորագրվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ընթացող Համաշխարհային պաշտպանության (World Defense Show) ցուցահանդեսի ժամանակ։

Ըստ գործարքի՝ Ադրբեջանը 210 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ սլովակական պետական ​​զենք արտադրող ZŤS Spéciál ընկերության արտադրած SAM-120 ավտոմատ ականանետներ կգնի։

Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հայտնել է, որ համաձայնեցվել է մատակարարումների առաջին խմբաքանակը, որը ներառում է 96 ականանետ։ Պայմանագիրը ներառում է մոտ 300 միավոր զենքի գնում։

Վահոմի ափի Դուբնիցա քաղաքի զենքի գործարանում ականանետների արտադրությունը նախատեսվում է սկսել պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սլովակիա  


Լրահոս