Քննարկվում է Իջևանով անցնող երկաթուղու վերանորոգման հարցը. Փաշինյան
|
|
|
|
Ապաշրջափակման համատեքստում այդպիսի երկաթուղի չկա, որ բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում։
|
Այս մասին, այսօր՝ փետրվարի 11–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի հետ քննարկվել է Իջևանը Ադրբեջանին կապող երկաթուղու վերականգնման հարցը։
«Իհարկե, քննարկվում է, բայց նաև պետք է հաշվի առնել, որ երկաթուղու նշված հատվածի մասին խոսելիս, ցավոք, Հաղարծին գյուղի հատվածում սողանք կա, որը ընդհատել է երկաթուղին։ Բայց, դա լուծելի հարց է, կախված նրանից, թե ինչպիսի հոսքեր կանցնեն այդտեղող։ Այսինքն եթե այդ երկաթուղին բեռնվածության ներուժ ցուցաբերի, շահութաբերության հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ»,–ասաց նա՝ նկատելով, որ Ադրբեջանից Թուրքիա ամենակարճ երթուղին, հենց այդ երթուղին է։
Փաշինյանը կրկնեց երեկվա իր հայտարարությունը, որ հայկական բիզնեսի համար արտահանման երթուղին Ադրբեջանով բաց է։
Հեշթեգներ.
Փաշինյան
Իջևան