Ադրբեջանը և Հայաստանն ինքնիշխան պետություններ են՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով․ Պեսկով
 Ադրբեջանը և Հայաստանն ինքնիշխան պետություններ են՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով․  Պեսկով
14:24     11 02 2026    
Հարավային Կովկասի երկրները ինքնիշխան պետություններ են՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Zinvor.info-ն:

«Դրանք ինքնիշխան պետություններ են և նրանք ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք: Միևնույն ժամանակ, մենք թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ ունենք երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր, որոնք տարածվում են բոլոր հնարավոր ոլորտների վրա»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պեսկով   Ռուսաստան  


Լրահոս