ԱՄՆ փոխնախագահն իր այցը Ադրբեջան անվանել է հիանալի և գովաբանել Ալիևին
  ԱՄՆ փոխնախագահն իր այցը Ադրբեջան անվանել է հիանալի և գովաբանել Ալիևին
20:55     11 02 2026    
Ես շատ ուրախ եմ Ադրբեջան այցելելու համար, Ադրբեջան կատարած այցից հետո օդանավակայանում լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։

Նա նշել է, որ Ալիևի հետ քննարկել է մի շարք կարևոր հարցեր։

Վենսն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասում խաղաղությունն ու առևտրի զարգացումը կփոխարինեն պատերազմին։


ԱՄՆ փոխնախագահն իր այցն Ադրբեջան հիանալի է անվանել և շնորհակալություն է հայտնել Ալիևին դրա համար։

Ալիևին անվանելով ազդեցիկ համաշխարհային առաջնորդ՝ Վենսն ընդգծել է, որ պետության ղեկավարի հետ քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցեր։

«Այսպիսով, դա հիանալի այց էր»,- հավելել է Վենսը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս