Սկսվել են ադրբեջանական և թուրքական բանակների համատեղ զորավարժությունները
 Սկսվել են ադրբեջանական և թուրքական բանակների համատեղ զորավարժությունները
13:53     06 04 2021    
Ադրբեջանի նախագահի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի կողմից հաստատված պլանի համաձայն ՝ սկսվել են կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ վարժանքները ՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ:

Zinvor.info-ի փոխանցմամբ ՝ զորավարժությունների ընթացքում ռազմական կապավորները դուրս կբերվեն ուսումնական և մարտական առաջադրանքների իրականացման շրջաններ `կապի միասնական համակարգի կազմակերպման խնդիրները կատարելու համար:

Զորավարժությունները, որոնք անցկացվելու են կապի ժամանակակից միջոցների և կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ, կներառեն զորքերի փոխգործակցության կազմակերպումը, դաշտային կառավարման կետերի բացումը և այլ միջոցառումներ:

Զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 8-ը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքակիա  


Լրահոս