Իլհամ Ալիեւն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
 Իլհամ Ալիեւն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
19:12     01 04 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդում է Zinvor.info-ն, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, հրադադարը խստորեն պահպանվում է:

«Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը հիմնականում կայուն է, և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է»:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիեւ   ւՊուտին  


Լրահոս