Իլհամ Ալիևը հաստատել է Թուրքիայի հետ երկու համաձայնագիր
 Իլհամ Ալիևը հաստատել է Թուրքիայի հետ երկու համաձայնագիր
11:29     02 03 2022    
Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է՝ «Հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիրը»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Ադրբեջանի նախագահի մեկ այլ հրամանագրով հաստատվել է՝ «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև ձկնաբուծության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»։

Բնապահպանության և բնական պաշարների նախարարությանը հանձնարարվել է ապահովել պայմանագրերի դրույթների կատարումը։

Բացի այդ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պետք է ծանուցում ուղարկի Թուրքիայի կառավարությանը՝ համաձայնագրերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս