Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության մակարդակը - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության մակարդակը -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
18:05     16 02 2022    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտականպատրաստության պլանի համաձայն՝ Ցամաքային զորքերի, այդ թվում՝ Ռազմածովային ուժերի զորամասերում և զորումիավորումներում իրականացվել են ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակի հանկարծակի ստուգումներ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։

Ստուգումների ընթացքում ճշտվել են «տագնապ» ազդանշանով ոտքի հանված և նշանակետ տեղափոխված տանկային ստորաբաժանումների խնդիրները։ Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների և ռազմանավերի հրամանատարները զեկուցել են Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի և ռազմավարական ենթակառուցվածքների պաշտպանության մարտական առաջադրանքների մասին։

Ստուգումների հիմնական նպատակն է կատարելագործել Զինված ուժերի ստորաբաժանումները մարտականպատրաստության վիճակի բերելու, ինչպես նաև հրամանատարական կազմի՝ իրավիճակը գնահատելու և օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունները։

Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս