Նախագահն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
 Նախագահն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
19:00     10 03 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարին:

Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը, հետպատերազմյան պայմանները, Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնումն ու վերակառուցումը, տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի իրականացումը:
Zinvor.info

Հեշթեգներ. Zinvor.info  


Լրահոս