Իլհամ Ալիև. Այլ երկրներից Աղդամ ժամանելն ավելի հեշտ կլինի
  Իլհամ Ալիև.  Այլ երկրներից Աղդամ ժամանելն ավելի հեշտ կլինի
13:45     14 02 2022    
«Աղդամի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքն ամբողջությամբ վերակառուցվում է»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին փետրվարի 13-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Աղդամի «Ջումա» մզկիթի վերակառուցման աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո։

«Կառուցվում են Բարդա-Աղդամ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ: Կարծում եմ, որ ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկ տարուց: Իմ հանձնարարությամբ արդեն իրականացվում է Ֆիզուլի-Աղդամ ճանապարհի կառուցման նախագիծը: Այս ճանապարհը կմիացնի Ֆիզուլի և Աղդամ քաղաքները, միևնույն ժամանակ, Աղդամը կկապի Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի հետ և այլ երկրներից Աղդամ ժամանելն ավելի հեշտ կլինի»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս