Զաքիր Հասանովն այցելել է ցամաքային զորքերի համազորային ուսումնական կենտրոն - ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Զաքիր Հասանովն այցելել է ցամաքային զորքերի համազորային ուսումնական կենտրոն -  ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:27     10 02 2022    
Զաքիր Հասանովն այցելել է ցամաքային զորքերի համազորային ուսումնական կենտրոն։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ում, Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և գերատեսչության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են՝ ցամաքային զորքերի համազորային ուսումնական կենտրոն։

Այնուհետև նախարարության ղեկավար կազմը ծանոթացել է կառուցվող շտաբի շենքին։

Նշվել է, որ կենտրոնի շտաբի շենքը կառուցվել է ժամանակակից մակարդակով։ Շենքն ունի դասասենյակներ, վարչական և զինծառայողների համար ծառայողական սենյակներ։ Բոլոր սենյակները լիովին հագեցած են անհրաժեշտ կահույքով և սարքավորումներով։

Զ.Հասանովը մասնակցել է՝ կենտրոնում զինծառայողների համար նոր հանրակացարանի բացմանը։ Պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս