Քելբեջարի շրջանում շահագործման է հանձնվել նոր ռազմական ենթակառուցվածք - ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Քելբեջարի շրջանում շահագործման է հանձնվել նոր ռազմական ենթակառուցվածք -  ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:43     10 02 2022    
Շարունակվում են աշխատանքները՝ բարձր լեռնային շրջաններում ծառայող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այցով Քելբեջարի շրջանում գտնվող նախարարության ղեկավարությունը մասնակցել է նոր ռազմական ենթակառուցվածքի բացմանը։

Զինծառայողների համար ստեղծված պայմաններին ծանոթացող Զաքիր Հասանովին զեկուցել են, որ անձնակազմի համար այստեղ ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ։ Ենթակառուցվածքը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, կահույքով և գույքով՝ բոլոր անհրաժեշտ կարիքները բավարարելու համար։

Պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններն էլ ավելի բարելավելու, ինչպես նաև մարտական հերթապահությունը մշտապես բարձր մակարդակով իրականացնելու հետ կապված։

Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս