ՌԴ-ն անում է ամեն ինչ, որ Կովկասում խաղաղություն հաստատվի. Կոպիրկին
 ՌԴ-ն անում է ամեն ինչ, որ Կովկասում խաղաղություն հաստատվի.  Կոպիրկին
12:43     10 02 2022    
Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ Հարավային Կովկասը խաղաղության ու անվտանգության շրջան դարձնելու համար։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով հետպատերազմյան շրջանում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների զարգացման դինամիկային։

«Հարավային Կովկասը խաղաղության ու անվտանգության շրջան դարձնելու հարցում Ռուսաստանը հիմնվում է շահագրգիռ երկրների ինքնիշխանությունը հարգելու և նրանց շահերի հավասարակշռությունը պահելու սկզբունքների վրա։ ՌԴ-ն իր միջնորդական ջանքերը գործադրում է նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Տվյալ ձևաչափի պոտենցիալը, այդ թվում՝ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և հումանիտար հարցերի լուծման ենթատեքստում, սպառված չէ»,- ասել է Կոպիրկինը։

Նրա խոսքով` այսօր Ռուսաստանի՝ այդ թվում դիվանագիտական ջանքերն ուղղված են նրան, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. եռակողմ հայտարարության դրույթներն իրագործելու համար։ Դրանք միտված են նոր էսկալացիա թույլ չտալուն ու տարածաշրջանի խաղաղ զարգացման համար նախադրյալներ ստեղծելուն։ Կոպիրկինը նշում է, որ հետևողականորեն հետամուտ են ռազմագերիների ու ձերբակալված քաղաքացիական անձանց վերադարձի հարցը լուծելուն. մինչ օրս ռուսական կողմի միջնորդությամբ տուն է վերադարձել Հայաստանի 127 քաղաքացի։
Zinvor.info

Հեշթեգներ. Կոպիրկին   Ադրբեջան  


Լրահոս