Հրետանային ստորաբաժանումների հետ նոր ուսումնական շրջանի պարապմունքներ են անցկացվում - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Հրետանային ստորաբաժանումների հետ նոր ուսումնական շրջանի պարապմունքներ են անցկացվում -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
14:40     07 02 2022    
2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի հրթիռահրետանային ստորաբաժանումների հետ նոր ուսումնական շրջանի պարապմունքներ են անցկացվում։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Տագնապի ազդանշանով իրենց մշտական տեղակայման վայրերը լքած հրթիռահրետանային ստորաբաժանումները, տեղափոխվելով նշանակված երթուղով, գրավել են կրակային դիրքեր։

Պարապմունքներում, որոնք անցկացվում են՝ հաշվի առնելով Հայրենական պատերազմում ձեռք բերված մարտական փորձը, հիմնական ուշադրությունը դարձվում է՝ հրամանատարների որոշումներ կայացնելու հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև զորքերի այլ տեսակների հետ համատեղ կրակի կառավարման հմտությունների և զինծառայողների գործնական հմտություններ զարգացմանը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս