Ադրբեջանի նախագահ. Շուշան օտար քաղաք էր հայերի համար
  Ադրբեջանի նախագահ.  Շուշան օտար քաղաք էր հայերի համար
15:39     03 02 2022    
«Շուշան օտար քաղաք էր հայերի համար. Եթե հայկական քաղաք էր, ապա ինչո՞ւ է այդքան սարսափելի վիճակում։ Ինչու՞ չէիք մտածում այս քաղաքի մասին: Ինչո՞ւ էիք չորացրել բոլոր աղբյուրները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը՝ փետրվարի 2-ին Երիտասարդական ֆորումում՝ պատասխանելով երիտասարդների հարցերին։

«Երբ մենք ազատագրեցինք Շուշան, այնտեղ ընդամենը 1500 մարդ էր ապրում։ Ճիշտ է, երբ արդեն մոտեցել էինք Շուշային, նրանք գնացել էին այնտեղից։ Սակայն այնտեղ ապրողների 90 տոկոսը զինվորականներ էին և նրանց ընտանիքների անդամները: Լավ, եթե սա հայկական քաղաք է, ապա ինչո՞ւ չեք ապրել այստեղ։ Ինչո՞ւ է նա այդքան սարսափելի վիճակում։ Ինչո՞ւ եք այս տարիների ընթացքում ավերել քաղաքը»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս