Քելբաջարում շահագործման են հանձնվել նոր ռազմական օբյեկտներ. ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Քելբաջարում շահագործման են հանձնվել նոր ռազմական օբյեկտներ.  ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:31     21 01 2022    
Պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը ծանոթացել է Քելբաջարի շրջանում շահագործման հանձնված մոդուլային տիպի նոր ենթակառուցվածքին։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ այստեղ զինվորականների համար կառուցվել են հանրակացարան, ճաշարան, սննդի պահեստ, զինապահեստ, բաղնիք։ Օբյեկտների անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար տեղադրվել են գեներատորներ։

Նիզամ Օսմանովը հետաքրքրվել է պետական սահմանին կլիմայական ծանր պայմաններում մարտականհերթապահություն իրականացնող անձնակազմի նյութատեխնիկական աջակցությամբ, մաղթել նրանց հաջողություններ ծառայության մեջ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   Քելբաջար  


Լրահոս