Ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել
 Ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել
15:01     11 01 2022    
Հունվարի 11-ի կեսօրին ադրբեջանա-հայկական պետական սահմանի Քելբեջարի շրջանում Հայաստանի զինված ուժերի իրականացրած սադրանքի արդյունքում՝ զոհվել է ժամկետային զինծառայող Նազարով Այազ Ազեր օղլուն։

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը ճնշվել է կրակով։

Ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Պաշտպանության նախարարության ղեկավարությունը խորը ցավակցություն է հայտնում նահատակի ընտանիքին ու մերձավորներին, համբերություն է մաղթում նրանց։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   Զինծառայող  


Լրահոս