Նախչըվանում վարժանքների ժամանակ շարքից հանվել է պայմանական հակառակորդի ՀՕՊ համակարգը - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Նախչըվանում վարժանքների ժամանակ շարքից հանվել է պայմանական հակառակորդի ՀՕՊ համակարգը - ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:51     07 01 2022    
Առանձին համազորային բանակում հատուկ մարտավարական վարժանքներ են անցկացվել:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, վարժանքների պլանի համաձայն, շարքից հանվել է՝ դիվերսիա իրականացնելու պատրաստվող պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգը։

Մարտական պայմաններին հնարավորինս մոտ պայմաններում կատարվել են մերձամարտի տարրեր։ Մեր հատուկ ջոկատայինները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրը՝ շարքից հանվել է հրամանատարական կետը և պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգի հաշվարկը, պայթեցվել է ահաբեկչական խմբավորման զենիթահրթիռային համակարգը։

Zinvor.info

Հեշթեգներ. Նախչըվան   ՊՆ   ՀՕՊ  


Լրահոս