Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետն այցելել է Քալբաջարի զորամասեր - Լուսանկարներ
 Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետն այցելել է Քալբաջարի զորամասեր -  Լուսանկարներ
13:02     30 12 2021    
Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ՝ նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն այցելել է Քալբաջարի շրջանում տեղակայված զորամասեր։

ՊՆ-ից Zinvor.info-ին հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ծանոթացել է զորամիավորման շտաբի անձնակազմի և զինծառայողների համար ստեղծված պայմաններին, զննել վերջերս շահագործման հանձնված ճաշարանը։

Գլխավոր շտաբի պետը հետաքրքրվել է Հայաստանի հետ պետական սահմանին մինչև 3400 մետր բարձրության վրա ծառայող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններով, հրամանատարական դիտակետին մարտական հերթապահության կազմակերպման և անցկացման վերաբերյալ լրացուցիչ ցուցումներ է տվել՝ կարգադրելով հետևել հակառակորդ կողմի գործունեությանը։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս