Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Իլհամ Ալիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Իլհամ Ալիևին.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:48     25 12 2021    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Եղբայրական պետության ղեկավարը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ, հայտնում է Zinvor.info-ն։

Տեսաուղերձում ասվում է.

«Թուրքիայի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձերդ Գերազանցություն ծննդյան 60-ամյակի կապակցությամբ և մաղթում Ձեզ քաջառողջություն, երջանկություն և երկար տարիների կյանք ձեր ընտանիքի սիրելի անդամների հետ։

Ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչպես է Ադրբեջանը ամեն տարի հասնում նոր հաջողությունների՝ Ձեր վճռական ղեկավարության ներքո, տեսնել համաշխարհային մասշտաբով ձեռք բերած հեղինակությունը և բարգավաճումը: Թուրքիան բարձր է գնահատում Ձեր հաստատակամությունն ու վճռականությունը Ղարաբաղի ազատագրման և այժմ վերականգնման գործում։

Մեր համագործակցության շնորհիվ, որն իրականացվում է անսասան եղբայրական կապերի հիման վրա և զարգանում է բարձր մակարդակի այցերով, մենք իրականացրել և շարունակելու ենք իրականացնել բազմաթիվ համատեղ նախագծեր, որոնք որոշում են մեր տարածաշրջանի ներկան ու ապագան»:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս