ԱՊՀ երկրների ղեկավարները և համաշխարհային առաջնորդները շնորհավորում են նախագահ Իլհամ Ալիևին
|
|
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ։
|
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ «Ղազախստանի և Ադրբեջանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ավանդույթների վրա, կշարունակի դինամիկ աճել և զարգանալ՝ ի շահ երկու ժողովուրդների»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գոհունակություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հաջող շարունակման կապակցությամբ։ «Վստահ եմ, որ համատեղ լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը ամուր հիմք կհանդիսանա բազմակողմ համագործակցության խորացման համար»,- ասված է շնորհավորական ուղերձում:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլու Բերդիմուհամեդովն իր շնորհավորական ուղերձում հատուկ նշել է Ալիևի «անձնական ուշադրությունն ու համակողմանի աջակցությունը» Բաքվի և Աշխաբադի միջև ռազմավարական և բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը և «երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության ու եղբայրության» ամրապնդմանը։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն իր շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ «երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի անցնելը, որոնք բնութագրվում են վստահության բարձր մակարդակով, Տաջիկստանում կապում են Ձեր անվան հետ»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ուղերձում նշել է Իլհամ Ալիևի մեծ ներդրումը Բաքվի և Թբիլիսիի միջև եղբայրական, բարեկամական և գործընկերային կապերի զարգացման և խորացման գործում։
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 60-ամյակը։
Հեշթեգներ.
ԱՊՀ
Ադրբեջան
Իլհամ-Ալիև