Zinvor.info-ի փոխանցմամբ՝ մեր պետության ղեկավարն ասել է, որ հրադադարի հիմնական պայմանը երաշխիքն է.
«Մեկ տարի առաջ Հայաստանի վարչապետը մեր հողերում ասել էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», պետք է ներողություն խնդրի Ադրբեջանի ժողովրդից: Երկրորդ, նա պետք է ասի, որ Ղարաբաղը Հայաստան չէ: Երրորդ, նա պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Չորրորդ՝ նա պետք է հայտարարի, թե որ օրում և որ շրջանից հեռանում են հայկական զինված ուժերը: Այս պայմանները պետք է հաստատվեն Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդ դեպքում, իհարկե, զինադադարը կվերականգնվի, և այդպիսով այս հարցը կլուծվի քննարկման միջոցով, ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա հայրենի հողեր: Բայց մենք պետք է իմանանք, թե երբ դա կլինի: Քանի որ մենք 30 տարի սպասում ենք, 30 տարի մեզ տրված խոստումները, ասված բառերը կյանքում չեն իրականացվում: Ադրբեջանական ժողովուրդն այլեւս չի դիմանում դրան, ադրբեջանական պետությունը չի դիմանում դրան: Մեզ պետք է ասվի կոնկրետ, իրական պատմություն, թե նրանք երբ և որ շրջանից հեռանալու են»: