Զաքիր Հասանով. Զինծառայողների աշխատավարձերն ու նպաստները կբարձրացվեն
  Զաքիր Հասանով.  Զինծառայողների աշխատավարձերն ու նպաստները կբարձրացվեն
14:03     22 12 2021    
Ադրբեջանում հետևողականորեն բարձրացվում են զինծառայողների պաշտոնային դրույքաչափը և նրանց համար նախատեսված նպաստները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին պաշտոնական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

«Զինծառայողների սոցիալական ապահովության և բնակարանային պայմանների բարելավման նպատակով նախագահը արագացրել է նոր զինվորական ավանների, մշտական և ծառայողական բնակարանների կառուցման գործընթացը: Միևնույն ժամանակ շարունակվում է զինծառայողների դրամական բավարարման և նպաստների բարձրացումը»,- ասել է նախարարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Ադրբեջան  


Լրահոս