Իլհամ Ալիևը եւ Փաշինյանը կարճատև առանձնազրույց են ունեցել
 Իլհամ Ալիևը եւ Փաշինյանը կարճատև առանձնազրույց են ունեցել
13:32     15 12 2021    
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին նաև կարճատև առանձնազրույց են ունեցել՝ առանց իր մասնակցության․

«Այո, դա ճիշտ է: Ինձ համար կարևոր է աջակցել, խրախուսել, նրանց համար նույնպես կարևոր է զրուցել անմիջականորեն»։

Նա նշել է, որ անմիջական շփումը միջոց է կանխելու միջադեպերը և խուսափելու հետագա էսկալացիայից:

«Անմիջական շփումները ղեկավարների մակարդակով շատ կարևոր են անվտանգության և կայունության հնարավորություններն առավելագույնին հասցնելու հարցում»,- հայտնել է նա՝ նշելով, որ բանակցություններն ընդհանուր առմամբ 4 ժամ են տևել:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Փաշինյան  


Լրահոս