Ադրբեջանը հավատարիմ է ռեգիոնում հաստատված խաղաղության. Նախագահ
 Ադրբեջանը հավատարիմ է ռեգիոնում հաստատված խաղաղության.  Նախագահ
21:38     14 12 2021    
Ադրբեջանը հավատարիմ է ռեգիոնում հաստատված խաղաղությանն ու պատրաստ է սկսել աշխատանքները՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ալիեւը ասել է, որ Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի հետպատերազմական իրադրությանը։

«Մենք հավատարիմ ենք խաղաղությանը։ Մենք պատրաստ ենք հաստատել ակտիվ երկխոսություն եւ կրկին սովորել լինել բարի հարեւաններ»,- ասել է Ադրբեջանի նախագահը, հավելելով, որ եթե Հայաստանը բարի կամք ցուցաբերի, ապա Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ սկսել խաղաղության համաձայնագրի կնքման գործընթաց։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս