Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել պակիստանյան կողմին
Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել պակիստանյան կողմին
09:50     07 12 2021    
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել՝ Պակիստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության դաշնային նախարար Փերվեզ Խաթտակին, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Նադիմ Ռազային և ցամաքային զորքերի հրամանատար Գամար Ջավեդ Բաջվային:

Ինչպես Պաշտպանության նախարարությունում հայտնել են Zinvor.info-ին, ցավակցական հեռագրում ասվում է. «Խորապես վշտացած եմ՝ Պակիստանի եղբայրական զինված ուժերի ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զինծառայողների զոհվելու լուրից։ Թող Ալլահը հանգստություն տա զոհված զինծառայողների հոգիներին, կիսում եմ նրանց հարազատների վիշտը և խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին։
Թող Ալլահը ողորմի նրանց»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   Պակիստան  


Լրահոս