ՊՍԾ-ի պետն այցելել է ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների շիրիմներին
 ՊՍԾ-ի պետն այցելել է ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների շիրիմներին
15:23     03 12 2021    
Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը և կառույցի այլ պաշտոնատար անձինք այսօր այցելել են՝ Պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված գնդապետ Ֆիզուլի Ջավադովի և կապիտան Խայամ Ալիևի շիրիմներին, հարգել են զինծառայողների հիշատակը և ծաղիկներ դրել նրանց շիրիմներին։

Այս մասին Zinvor.info-ին հայտնել են Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունում։

Հարազատների խնդրանքով զինծառայողներին հուղարկավորել են Բաքվի Զիրա և Ամիրջան գյուղերում։

ՊԱԾ աշխատակիցներն այցելել են նաև զոհված զինծառայողների ընտանիքներին և ցավակցություն են հայտնել։
Zinvor.info

Հեշթեգներ. ՊՍԾ   Այց   Ադրբեջան  


Լրահոս